Ինտերը խոշոր հաշվով հաղթեց Միլանին
Ա Սերիայի 4-րդ տուրում «Ինտերն» ընդունել էր «Միլանին» և հաղթեց 5-1 հաշվով։
Խաղի 5-րդ րոպեին Դիմարկոյի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը: 38-րդ րոպեին Թյուրամը կրկնապատկեց այն, 57-րդ րոպեին Լեաուն կրճատեց հաշվի տարբերությունը, բայց 69-ին Մխիթարյանը դուբլ ձևակերպեց։
Տասը րոպե անց մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, որն անվրեպ իրացրեց Չալհանօղլուն։ Խաղի հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Ֆրատեսին խփեց թիմի 5-րդ գնդակը։
Այս խաղից հետո «Ինտերը» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Միլանը» 9 միավորով 3-րդն է, փոխանցում է Armsport-ը։
Տեսանյութը՝ սկզբնաղբյուրում։