Ըմբիշ Արման Անդրիասյանը կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրիասյանն աշխարհի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 70 կգ քաշային կարգում Անդրիասյանը հաջորդաբար հաղթելով Չինաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ճապոնիայի ներկայացուցիչներին` դուրս էր եկել կիսաեզրափակիչ: Սակայն կիսաեզրափակիչում հայ ըմբիշը պարտվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Զեյն Ալլենին 7:0 հաշվով և կպայքարի աշխարհի առաջնությնա բրոնզե մեդալի համար: Այդ գոտեմարտը կկայանա սեպտեմբերի 17-ին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորիկ Հարությունյանը պարտություն էր կրել հենց մեկնարկում: