«Պոգոն»-ը հաղթեց «Կորոնա»-ին, Բիչախչյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ
Լեհաստանի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Կորոնա»-ին և 3-1 հաշվով հաղթանակ է տարել, գրել է Armsport-ը։
Առաջին խաղակեսի ավելացված 6-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրել է (1-1) Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։
66-րդ րոպեին Բիչախչյանը նաև գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ խաղին: