ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին. Ստեֆանիշինա
ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին՝ հայտնել է Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան:
«ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը կլինի մեծ ձևաչափ, որը կընդգրկի քաղաքացիական ռազմական հարցերը և կանցկացվի առաջնորդների մակարդակով։ Իսկ տարվա ընթացքում կաշխատի բոլոր առանցքային պետական կառույցների, նախարարությունների մակարդակով»,- նշել է պաշտոնյան:
ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել Բրյուսելում հուլիսի 26-ին, անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների մակարդակով՝ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի նախագահությամբ: