Մահացել է վթարից տուժած երկրորդ վարորդը
Մահացել է օգոստոսի 19-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վթարից տուժած երկրորդ վարորդը՝ 1988 թ. ծնված Հայկ Ավագյանը, որը վթարից հետո մարմնական վնասվածքներով տեղափոխել էր հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, նա մահացել է սեպտեմբերի 14-ին։
Հիշեցնենք, օգոստոսի 19-ին Դավիթ Բեքի փողոցում երկու մեքենա բախվել էին իրար, ինչի հետևանքով վարորդներից մեկը՝ 1942 թ. ծնված Կարապետ Ամիրբեկյանը, տեղում մահացել էր։