ԱՄՆ-ի կողմից հայկական կողմի հնչեցրած պահանջների կրկնությունն անընդունելի է. Ադրբեջանի ԱԳՆ
ԱՄՆ-ի կողմից հայկական կողմի հնչեցրած պահանջների կրկնությունն անընդունելի է։
Trend-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնապարտի հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում նախարարն անընդունելի է համարել մի շարք միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից հայկական կողմի հավակնությունների կրկնությունը, որոնք քաջատեղյակ են տարածաշրջանում տիրող իրավիճակին:
ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ չնայած Հայաստանի շարունակական ռազմաքաղաքական սադրանքներին, Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի անցկացմանը, ադրբեջանական տարածքներում անջատողականությանը աջակցելուն, Ադրբեջանը շարունակում է կառուցողական դիրքորոշում որդեգրել: