Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները կարող են բաժանվել. Էրդողան
Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է Եվրամիության հետ գնալ տարբեր ճանապարհներով։ Trend-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Եվրամիությունը փորձում է հեռանալ Թուրքիայից։ ԵՄ-ի կողմից այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու ֆոնին՝ մենք մեր հերթին մեր գնահատականը կտանք այդ գործընթացներին և հետո, անհրաժեշտության դեպքում, կարող ենք Եվրամիության հետ գնալ տարբեր ճանապարհներով»,-ասել է Էրդողանը։