Մբապեի մեջ կա մի բան, որը միշտ զարմացրել է ինձ․ Թիերի Անրի
Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Թիերի Անրին ասել է, թե ինչ է իրեն դուր գալիս ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մեջ։
«Նրա հեռանա՞լը։ Ճիշտն ասած, կարծում էի, որ նա կհեռանա։ Կարծում եմ՝ բոլորը սպասում էին, որ նա կհեռանար։ Նրա մեջ կա մի բան, որը միշտ զարմացրել է ինձ՝ նա միշտ ցանկանում է խաղալ, մարզվել։ Մբապեն աշխարհի առաջնությունից հետո գալիս է խաղալու Ֆրանսիայի գավաթում։ Այս հարցում նա երբեք անհարգալից չի եղել։
Ինչպես բոլորը, երբեմն նա կարող է այնքան էլ լավը չլինել, բայց միշտ պայքարում է, միշտ ջանք է գործադրում, միշտ իր որակներով փորձում է լավագույնն անել իր թիմի համար»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ Անրիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: