Պայթյուններ՝ Խարկովում
Սեպտեմբերի 16-ի առավոտյան Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ ռուսական կողմը քաղաքին հարվածներ է հասցրել, որից հետո պայթյուններ են որոտացել:
Խարկովի շրջանի մարզային պետական կառավարման ղեկավար Օլեգ Սինեգուբովն էլ հավելել է, որ ռուսական ուժերն առնվազն 4 անգամ հարվածել են Խարկովին:
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի շատ շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևում, հայտարարվել է օդային տագնապ։ Օդուժի տվյալով՝ բալիստիկ հարձակման վտանգ կա։