Էրդողանն առաջարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ քառակողմ հանդիպում անցկացնել ԼՂ հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանին, Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է առաջնորդների մակարդակով քառակողմ հանդիպում անցկացնել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Էրդողանն այդ մասին հայտնել է Նյու Յորք մեկնելուց առաջ՝ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։
Թուրքիայի նախագահը նշել է, որ իր, ՀՀ վարչապետ Փաշինյանի, ՌԴ նախագահ Պուտինի, Ադրբեջանի նախագահ Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպման և ձեռնարկվելիք քայլերի շուրջ քննարկում ունենալու առաջարկն արդեն փոխանցվել է։
Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկին պատասխան դեռ չի ստացվել։