Դերասան Հյու Ջեքմանը բաժանվում է կնոջից 27 տարվա ամուսնությունից հետո
Ավստրալացի դերասան Հյու Ջեքմանը և նրա կինը՝ Դեբորա-Լի Ջեքմանը, 27 տարվա ամուսնությունից հետո որոշել են բաժանվել։
Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է People ամսագիրը՝ վկայակոչելով զույգի հայտարարությունը։
«Մենք բախտ ենք ունեցել շուրջ երեք տասնամյակ միասին անցկացնելու՝ որպես ամուսին և կին, հիանալի, սիրառատ ամուսնության մեջ: Մեր ճանապարհը փոխվում է, և մենք որոշել ենք բաժանվել՝ շարունակելու մեր անհատական աճը»,-ասված է հայտարարության մեջ
Զույգը երկու երեխա ունի։
Ջեքմանը խաղացել է սուպերհերոս Ռոսոմախայի դերը «Իքս մարդիկ» ֆիլմաշարում, ինչպես նաև նկարահանվել է «Մեծագույն շոումեն», «Գերուհիները» և «Պրեստիժ» ֆիլմերում։