Ադրբեջանը արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ
Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց կսկսի՝ շրջակա միջավայրի լայնածավալ ոչնչացման համար, Trend-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության Գերագույն դատարանի փոխնախագահ Չինգիզ Ասգարովը՝ «Էկոլոգիայի ոլորտում արդարադատության հասանելիությունը» թեմայով դատավորների միջազգային համաժողովում։
Նա նշել է, որ Հայաստանի 30-ամյա օկուպացիայի հետևանքով Ադրբեջանի բնությանը հասցված բնապահպանական վնասի հետաքննության գործընթացը շարունակվում է: