Կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի․ Ֆարիոլի
«Նիցայի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Ֆարիոլին խոսել է Ֆրանսիայի Լիգա 1-ի 5-րդ տուրում ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակի (3:2) մասին։
«Դա յուրահատուկ պահ էր.։Որպեսզի այստեղ արդյունք լինի, ամեն ինչ պետք է կատարյալ լինի՝ մրցակիցը չպետք է լինի սովորական մակարդակի վրա, և մենք պետք է լավ խաղ ցուցադրենք։ Կարծում եմ՝ թիմն ու ֆուտբոլիստներն արժանի էին այս հաղթանակին, նրանք շատ ուշադիր էին։ Մենք կարողացանք պաշտպանվել, խլել գնդակը և ինքնուրույն գրոհներ ստեղծել, կարողացանք հոգեբանորեն մնալ խաղի մեջ, կարդալ իրավիճակը և պահպանել կենտրոնացվածությունը։ Կցանկանայի, որ մենք կարողանայինք այսպես գործել մյուս հանդիպումներում: Այս ճնշումը, այս ինտենսիվությունը մեր ԴՆԹ-ի մի մասն է»,- Ֆարիոլիի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:
ՊՍԺ-ն 8 միավորով զբաղեցնում է Լիգա 1-ի 3-րդ տեղը: «Նիցցան» 9 միավորով բարձրացել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական, փոխանցում է Armsport-ը։