Ստեփանակերտում ալյուրը քիչ է, հացի փոխարեն արտադրամասերը «պերաշկի» են թխել
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման անդամ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կարկանդակների լուսանկարներ, որոնք նախօրեին հաջողել էր գնել մի քանի ժամ հերթում կանգնելուց հետո։
«Ստեփանակերտում սա համարվում է պերաշկի և վաճառվում մեկ հատը 200 դրամով։ Երեկ ողջ գիշեր հերթ եմ կանգնել և քանի որ ալյուրը քիչ էին հատկացրել հացի արտադրամասին և որոշել էին գոնե «պերաշկի» թխել՝ վերցրեցի սրանցից»։