Երևի էդպես էլ չհասկանամ տարբերվող մարդկանց նկատմամբ խտացված «ատելությունը»․ Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը կիսվել է իր մտքերով․ «Կարճ. հասունությունդ փաստում ես, երբ փոթորիկների մեջ անգամ պահպանում ես հանգստությունդ՝ փոքր, բայց պարտադիր արվելիք գործողությունների կատարմամբ:
Շարժումը կյանք է:
Հ.Գ. Լռությանս չափաբաժինը ստացա) լցվեցի կյանքով, ու ընթացքում կպատմեմ էն ամենը, ինչ այս օրերի ընթացքին տեղի ունեցավ:
Հ.Գ. ու հա, էս գյուղական հյուսքովն էլ եմ ես, երեկոյան շքեղ զգեստովն էլ, եկեղեցում աղոթողն էլ, սրտանց լացող ու ծիծաղողն էլ եմ ես, կարևորը, որ մարդ իր տարբերությունների մեջ մնա ՆՈՒՅՆ ՈՂՆԱՇԱՐՈՎ և ունենա կոնկրետ արժեքային համակարգ)))
... ես երևի էդպես էլ չհասկանամ տարբերվող մարդկանց նկատմամբ խտացված «ատելությունը») ... )
...ոչ ոք էլ սառած դիմակ չէ, մարդիկ ապրում են տարբեր հույզեր ու տարբեր օրերում՝ տարբեր կյանքեր... էս արագ պտտվող մոլորակում երևի ամեն վայրկյանն է՝ արդեն կտրուկ տարբերվող նախորդից:
#մտքեր
մի խոսքով՝ ես ձեզ կարոտել էի»։