Ջոկովիչն առաջին հաղթանակն է տարել US Open-2023-ի չեմպիոնությունից հետո
«Մեծ սաղավարտի» մրցումների 24-ակի հաղթող և աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Դևիսի գավաթի C խմբում Իսպանիայի և Սերբիայի ազգային հավաքականների դիմակայության շրջանակում հաղթել է Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային: Սա սերբ թենիսիստի առաջին հաղթանակն է՝ որպես US Open-ի գործող չեմպիոն։
Հանդիպումը տևել է 1 ժամ 49 րոպե և ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ սերբ թենիսիստուհու՝ 6:3, 6:4:
Այսպիսով, Ջոկովիչի հաղթանակից հետո Սերբիայի հավաքականն առավելության է հասել Իսպանիայի հավաքականի նկատմամբ և ապահովել է իր մասնակցությունը մրցաշարի փլեյ-օֆֆ փուլումում։ Իսպանացիներն իրենց հերթին ամբողջությամբ կորցրել են խմբից դուրս գալու շանսերը, փոխանցում է Armsport-ը։