Մբապեի դուբլը չփրկեց ՊՍԺ-ին պարտությունից Նիսի դեմ խաղում
Ֆրանսիական Լիգա 1-ի 5-րդ տուրում ՊՍԺ-ն Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ընդունել է «Նիսին» և 2-3 հաշվով պարտություն կրել։
Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Տերեմաս Մոֆին, որն ավելի ուշ նաև դուբլ է ձևակերպել։ Եվս մեկ գնդակ «Նիսի» կազմում հեղինակել է Գաետան Լաբորդեն։
Տանտերերի կազմում դուբլ է ձևակերպել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն՝ աչքի ընկնելով հանդիպման 29-րդ և 87-րդ րոպեներին։
Այս հաղթանակի շնորհիվ «Նիսը» իր միավորների թիվը հասցրել է 9-ի և բարձրացել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ ՊՍԺ-ն 8 միավորով նահանջել է երրորդ տեղ։ Լիգա 1-ի աղյուսակը գլխավորում է «Մոնակոն»՝ 10 խաղից հետո վաստակած 10 միավորով, փոխանցում է Armsport-ը։