ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Պետրակովի և ՀՖՖ-ի դեմ
ՈւԵՖԱ-ն գործ է հարուցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի դեմ ԵԱ-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրի՝ Խորվաթիայի հավաքականի հետ խաղից հետո (0:1)․ հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Մասնագետին մեղադրում են հանդիպման մեկնարկը հետաձգելու մեջ։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ՝ մարզադաշտում հասարակական անցումներն արգելափակելու, քաղաքական բնույթի սադրիչ հաղորդագրություններ, պիրոտեխնիկա կիրառելու և խաղն ուշ սկսելու համար:
Այս պահին Հայաստանի հավաքականը D խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ իր ակտիվում ունենալով 7 միավոր: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Խորվաթիայի հավաքականը՝ 10 միավորով: Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի ազգային հավաքականը, որը երկրորդ տեղում է։