Ադրբեջանում կամուրջ է փլուզել
Ռուսաստանի Դաշնության ավտոճանապարհի Գենդոբ-Խաչմազ-Յալամա-պետական սահմանին փլուզվել է Գուդիալչայ գետի վրա 1974 թվականին կառուցված ճանապարհային կամուրջը։
Փլուզման պատճառը ուժեղ սելավներն են եղել, որոնք առաջացել են մի քանի օր տեւած ինտենսիվ անձրեւներից։
Կամրջի փլուզման հետեւանքով «ՎԱԶ» մակնիշի մարդատար ավտոմեքենան ընկել է գետը.
Գերատեսչության տվյալներով՝ տուժածները տեղափոխվել են Խաչմազի շրջանի կենտրոնական հիվանդանոց։