Բայրաքթար․ Թուրքիան Ռուսաստանի հետ քննարկում է երկրորդ ԱԷԿ-ի կառուցման հարցը
Թուրքիան ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ քննարկում է Սեւ ծովի ափին գտնվող Սինոպ շրջանում երկրորդ ԱԷԿ-ի կառուցման հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
«Ներկայումս մենք բանակցություններ ենք վարում «Ռոսատոմ» կորպորացիայի հետ, քանի որ այն «Ակկույու» ԱԷԿ-ում աշխատելու հսկայական փորձ ունի»,-ասել է Բայրաքթարը։
Միաժամանակ նա նշել է, որ նախագծի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ Չինաստանի եւ Հարավային Կորեայի ընկերությունները: Սեուլը սկսել է հետաքրքրություն ցուցաբերել նախագծի նկատմամբ դեռ տասը տարի առաջ։
Բայրաքթարի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է ավելի շատ հնարավորություններ ստեղծել Թուրքիայում մարդկանց աշխատանքի տեղավորելու համար, ինչպես նաեւ բիզնեսի հնարավորություններ ստեղծել փոքր եւ միջին ձեռնարկությունների, արդյունաբերական ընկերությունների եւ արտադրողների համար։