Արսեն Դավթյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն
Արսեն Դավթյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Դավթյանը առաջին խաղափուլում պարտվելուց հետո 8 անընդմեջ հաղթանակ է տարել՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, նշում են ֆեդերացիայից՝ հավելելով, որ առաջնության շրջանակներում հայ շախմատիստը լրացրել է նաև միջազգային վարպետի նորմա: Սա նրա երրորդ նորման է:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան շնորհավորում է Արսեն Դավթյանին ոսկե մեդալի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ: