«Ժողովուրդ». Դժվարանում է վստահված անձ հավաքել. Մարությանին 474 մարդ է պետք
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, կարծես թե, բավականին անլուրջ է մոտեցել Երևանի ավագանու ընտրություններին՝ չնայած քաղաքապետ դառնալու հայտ է ներկայացրել և դռնեդուռ քարոզարշավի դուրս եկել:
Բանն այն է, որ ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել, նրանք սկսել էին քարոզարշավն առանց նախընտրական ծրագրի։ Հիմա էլ պարզվում է, որ նա թիմ չունի և այս օրերին շտաբում անհանգստություն կա:
Լուրեր կան, որ նա այս օրերին մարդիկ է փնտրում, որպեսզի Երևանում առկա բոլոր 474 տեղամասերում ունենա իր վստահված անձինք, որպեսզի վերջիններս հետևեն ընտրությունների ընթացքին։
Սակայն դեռ թիմում այդքան մարդ չի հավաքվել, և այդ խնդիրն այժմ իսկապես լուրջ է նախկին քաղաքապետի համար։ Այս պահին թիմը փորձում է համապատասխան մարդկանց գտնել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում