Խաղաղապահները ԼՂ-ում հրադադարի խախտման երկու դեպք են արձանագրել
ԼՂ-ում խաղաղապահները հրադադարի խախտման երկու դեպք են արձանագրել, որից մեկը` Մարտակերտում. այստեղ տուժածներ չկան: Ինչպես ասված է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի ամփոփագրում, Մարտունու շրջանում հրադադարի խախտման հետևանքով ԼՂ մեկ զինծառայող վիրավորում է ստացել:
Խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն է անցկացնում այս փաստերի շուրջ: