Երևանի «Նոա»-ին է միացել Գոռ Մանվելյանը
Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբին է միացելֆրանսիական «Նանտ»-ի ակադեմիայի հայազգի սանի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-նպայմանագիր է կնքել 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ։ Ֆուտբոլիստը 2015 թվականից հանդես է եկել ֆրանսիական «Նանտի» ակադեմիայում:Կիսապաշտպանը հանդես է եկել նաև Ֆրանսիայի Մ-19 տարեկանների առաջնությունում։
2021 թվականին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել Լիգա 1-ը ներկայանցող «Նանտ»-ի հետ, նույն թվականին դառնալով Ֆրանսիայի գավաթակիր՝ թիմում պաշտոնապես նորամուտը նշելով գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ խաղում։ Այս տարվա սեպտեմբերին Գոռ Մանվելյանը իր նորամուտը նշեց նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում։