Բելգիան կգնահատի iPhone 12-ը՝ Ֆրանսիայի կողմից վաճառքի դադարեցումից հետո
Բելգիան հայտարարել է, որ կստուգի iPhone 12-ի հետ կապված հնարավոր առողջական ռիսկերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Բելգիայի նման հայտարարությունը հետևում է Ֆրանսիայի՝ ճառագայթման ազդեցության սահմանաչափերի խախտման պատճառով iPhone 12-ի վաճառքը դադարեցնելու որոշմանը:
Նշվում է, որ ԵՄ ողջ տարածքում արգելքի նպատակադրում չկա, քանի որ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ կսպասի ԵՄ այլ երկրների արձագանքներին նախքան որևէ գործողություն ձեռնարկելը: