NASA-ն ՉԹՕ-ի հետազոտության նոր ղեկավար է նշանակել
NASA-ում ՉԹՕ-ի (չբացահայտված թռչող օբյեկտ) հետազոտության նոր տնօրեն է նշանակվել: Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 14-ին ՉԹՕ-ների ուսումնասիրության զեկույցի ժամանակ հայտարարել է NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը։
Իր ելույթի ժամանակ Նելսոնը ՉԹՕ տերմինը փոխարինել է մեկ այլ հապավումով՝ UAP-ով, որը նշանակում է չբացահայտված անոմալ երևույթներ: Նրա խոսքով, այս տնօրինության հիմնական նպատակը կլինի առաջընթացը դրանց ուսումնասիրության մեջ: Սակայն որոշ մանրամասներ նա չհրապարակեց՝ ելնելով գործերի գաղտնիությունից։
Նելսոնն ընդգծել է, որ ինքը հավատում է Երկրից այն կողմ կյանքի գոյությանը։ Նա հույս է հայտնել, որ մարդկությունը դեռ մի օր կկարողանա գտնել նման մոլորակ։