Հայաստանում Սնուփ Դոգի համերգը պետք է չեղարկվի․ հանրագիր հանձնվեց կառավարությանը
«Սրբազան Հայաստան» շարժումը, որը Հայաստանում Սնուփ Դոգի համերգը չեղարկելու պահանջով կոլեկտիվ հանրագրի ներքո ստորագրահավաք էր նախաձեռնել, հայտարարել է․
«Սիրելի հայրենակիցներ,
Սեպտեմբերի 12-ին ամփոփվեց Սնուփ Դոգի միջոցառումը չեղարկելու և Կառավարության կողմից ընդունված Ծրագրի համար նախատեսված 6 միլիոն դոլար գումարը ՀՀ սահմանների պաշտպանությանն ուղղելու կոլեկտիվ հանրագրի առցանց ստորագրահավաքը:
Արդյունքում հանրագիրը ստորագրել են 4121 (4116+5) մարդ:
Պատվախնդիր քաղաքացիների տպված ստորագրաթերթիկները հանձնվեցին ՀՀ կառավարությանը:
Շնորհակալություն բոլոր ստորագրողներին իրենց քաղաքացիական դիրքորոշման համար:
Հիմա կսպասենք Կառավարության արձագանքին»։