Արսեն Դավթյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն
Արսեն Դավթյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն։ Հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Արսենը առաջին խաղափուլում պարտվելուց հետո 8 անընդմեջ հաղթանակ է տարել՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր:
Առաջնության շրջանակներում նա լրացրել է նաև միջազգային վարպետի նորմա: Սա շախմատիստի երրորդ նորման է։