Արայիկ Հարությունյանն ընդգրկվել է ուկրաինական «սև ցուցակում»
Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգրկվել է Ռուսաստանում արգելված ծայրահեղական «Խաղաղարար» կայքում Ուկրաինայի թշնամիների ցուցակում։
Որպես պատճառ նշվել է, որ Արայիկ Հարությունյանը ողջունել է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ինքնահռչակման որոշումը: