Արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերքը. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ից 12-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․
-Բրազիլիայից թռչնամիս՝ 25500 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։
-Բրազիլիայից տավարի միս՝ 25512 կգ՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
-Բրազիլիայից խոզի միս՝ 25564 կգ՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
-Ուկրաինայից թռչնամիս՝ 24170 կգ` լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։