Բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն մի քանի ամիս է կանգնած են արցախահայության համար անհրաժեշտ մարդասիրական բեռներով բարձված բեռնատարները, որոնց մուտքն Արցախ արգելափակել է Ադրբեջանը:
«Սա շատ տխուր և միաժամանակ շատ վտանգավոր վայր է... սա մերօրյա ողբերգություն է»,- ասել է Քոքսը: