100 տարի առաջ Կրետոս կղզում հայտնաբերված նշաններով սկավառակը հայկական ծագում ունի
Այսօր հայագետ Արման Ռևազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Կրետոս կղզում 100 տարի առաջ հայտնաբերվել է մ.թ.ա. 1500 թ. սկավառակ, որի նշանագրերը վերծանել են: Նրա խոսքով' խնդիրը կայանում է հետևյալում. ապացուցել, որ հայտնաբերված նշաններով այդ փոքրիկ սկավառակը հայկական ծագում ունի, և գրված նշանները հայերեն են: Դա մեծ բացահայտում է՝ հայերի կողմից արված: Կրետոս կղզում ապրել են հայեր: Կառավարությունից դեռևս ոչ մի աջակցություն չի ստացել և երբ ամբողջությամբ կավարտի իր ուսումնասիրությունը, կներկայացնի ԳԱԱ և միջազգային հանրությանը: Ըստ նրա' խնդիը մեր լեզուն աղավաղումներից մաքրելն է:
Հայագետը հանդես եկավ նշանների մեկնաբանմամբ: Նրա խոսքով' մեծ շերեփը դա կանթեղն է, իսկ խեցին մեծ արջն է, որը ցույց է տալիս, որ բևեռային աստղը փոխվել է: