Ամուսնու հետ վիճաբանությունից հետո կինը հրդեհել է բնակարանը․ թոշակառու հարևանն այրվել է
Մոսկվայի դատախազության Տելեգրամյան ալիքը հայտնում է, որ մայրաքաղաքում ամուսնու հետ վիճաբանության ժամանակ կինը այրել է սեփական բնակարանը:
Բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 1935 թվականին ծնված թոշակառու հարևանը, ով բնակվում էր ամուսինների կողքին գտնվող բնակարանում։
Կինը վիճաբանության ժամանակ դյուրավառ հեղուկ է թափել ու այրել, ինչից էլ հրդեհ է բռնկվել։
Կասկածյալը հոսպիտալացվել է: