45-ամյա վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է
Օգոստոսի 25-ին, հաղորդվել էր Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում գտնվող «Արդվին» ռեստորանի դիմաց «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 45-ամյա Ռուբիկ Սողոմոնյանին վրաերթի ենթարկելու մասին:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է նախաքննություն: