ԵՄ դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ կառուցվող մետաղաձուլական գործարանը
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում, ներառյալ՝ կառուցվող մետաղաձուլական գործարանի հատվածը։ Այդ մասին նշված է առաքելության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում:
«Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը պարբերաբար պարեկություն է իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ մետաղաձուլական գործարանը՝ դիտարկելու համար անվտանգային և ռազմական ցանկացած զարգացում։ Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի անվտանգ և ապահով միջավայրի ձևավորմանը»,- ասված է գրառման մեջ։