Ադրբեջանը դրժել է պայմանավորվածությունը. պայման են դրել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած սեպտեմբերի 11-ին Աղդամով ռուսական Կարմիր խաչը մեկ մեքենա հումանիտար օգնություն մտցրեց Ստեփանակերտ, որը եղել է նախապայմանով, եւ 24 ժամում պետք է նաեւ ինն ամիս փակ Լաչինի ճանապարհը բացվեր, սակայն երեկվա դրությամբ Ադրբեջանը դրժել է պայմանավորվածությունը` բացել Լաչինի միջանցքը եւ հնարավորություն տալ Կարմիր խաչի միջազգային առաքելությանը, ռուս խաղաղապահներին եւ Արցախ առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարող մասնավոր ընկերություններին` մուտք գործել Արցախի Հանրապետություն:
Մի քանի օր է՝ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ` ստանձնած պարտավորությունները կատարելու վերաբերյալ։ Սակայն մեզ ասացին, որ Ադրբեջանը չի համաձայնում մեծ մասշտաբի բեռների փոխադրմանը եւ ուզում է գալ համաձայնության, որ նաեւ Կարմիր մահիկով բեռներ տեղափոխեն Ստեփանակերտ: Պայման է դնում, որ ինչքան Աղդամով մտնի, այնքան էլ՝ Լաչինով։ Խաղաղապահները մերոնց փոխանցել են՝ ամեն ինչ անում են, որ Ադրբեջանը կատարի պայմանավորվածությունը, քանի որ դա նախեւառաջ հարվածում է իրենց հեղինակությանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: