Տեղի է ունեցել Կարեն Կարապետյանի որդու հարսանիքը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 2-ին Երեւանում կայացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդու հարսանիքը: Թե ինչու այդ մասին որեւէ լրատվամիջոցում տեղեկատվություն չի հայտնվել, պատճառն այն է, որ Կարապետյանների ընտանիքը` Արցախի վիճակով եւ այլ հանգամանքներով պայմանավորված, շատ փոքր ու համեստ միջոցառում է արել:
Նորապսակները պսակադրվել են եկեղեցում, ապա ընտանիքին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում 20-30 հոգով անաղմուկ նշել են պսակադրությունը, որին ներկա է եղել միայն բարեկամների նեղ շրջանակ: Հարսնացուն հասարակ ընտանիքի աղջիկ է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: