Քիմ Քարդաշյանը ցուցադրել է կազմվածքը
Գործարար և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր անձնական բլոգի բաժանորդների հետ կիսվել է Բահամյան կղզիներում հանգստանալու ժամանակ արված ծովափնյա ֆոտոշարքով։
Հրապարակված լուսանկարներում Քիմ Քարդաշյանը կեցվածք է ընդունել լողափում՝ փոքրիկ սև լողազգեստով։
«Դրախտ»,– կադրը մակագրել է աստղը։
Գործարար կնոջ հետևորդները գնահատել են նրա նոր ֆոտոշարքը։
«Սեքսուալ փիսիկ», «Քիմը բիկինիի թագուհին է», «Դու միշտ շքեղ տեսք ունես լողափում», «Դրախտը դու ես», «Կատարյալ մարմին ունես», «Ամուսնացիր ինձ հետ, Քիմ Քարդաշյան», - գրել են երկրպագուները մեկնաբանություններում։