Նորվեգիայի թագավորի դուստրը 2024-ի օգոստոսին կամուսնանա ամերիկացի շամանի հետ
Արքայադուստր Մարթա Լուիզը՝ Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի և թագուհի Սոնջայի ավագ դուստրը, և նրա աֆրոամերիկացի փեսացուն՝ Դուրեկ Վերեթը, ով իրեն անվանում է «ժառանգական շաման», ծրագրում են ամուսնանալ 2024 թվականի օգոստոսի վերջին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով զույգի հայտարարությանը։
Գործակալության տվյալներով՝ հարսանիքը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 31-ին նորվեգական Գեյրանգեր գյուղում՝ համանուն ֆյորդի ափին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Նշվում է, որ թագավորական զույգը և Նորվեգիայի գահաժառանգ արքայազն Հաակոնը՝ Մարթա Լուիզայի եղբայրը, շնորհավորել են ապագա ամուսիններին և նշել, որ «ուրախ կլինեն Դուրեկ Վերեթին մեր ընտանիքում ողջունել»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարթա Լուիզը հրաժարվել է կատարել պաշտոնական պարտականությունները որպես թագավորական ընտանիքի անդամ՝ Վերեթի հետ նշանադրության պատճառով։ Հարսանիքից հետո Վերեթը կդառնա թագավորական ընտանիքի անդամ, սակայն կոչում չի ստանա։