Բաքուն հայտնում է, որ ուղարկել է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի առաջարկների պատասխանը
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Բաքուն Երևանին է ուղարկել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ Հայաստանի վերջին մեկնաբանություններին իր պատասխանը։
«Ադրբեջանական կողմը հնարավորինս շուտ ներկայացրել է իր մեկնաբանությունները հայկական կողմին»,- ասել է Հաջիզադեն։ Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ի ՀՀ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստաննը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները: