Իսրայելում հայտարարել են, որ Իրանը Լիբանանում օդանավակայան է կառուցել «ահաբեկչական նպատակներով»
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն Իրանին մեղադրել է Լիբանանի հարավում Իսրայելի վրա հարձակումներ իրականացնելու համար օդանավակայան ստեղծելու մեջ, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ օդանավակայանը կառուցվել է Իսրայելի դեմ ուղղված «ահաբեկչական նպատակների» իրականացման համար։
Նա նշել է, որ օդանավակայանը կարող է ընդունել միջին չափի ինքնաթիռներ:
Իրանում չեն արձագանքել Գալանտի հայտարարությանը։