Թուրքիայում միանգամից 2 երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայում այսօր՝ սեպտեմբերի 13-ին, երկու երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների նախարարությունը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Նշվում է, որ երկրաշարժերից մեկը գրանցվել է Թուրքիայի արևմուտքում գտնվող Էրզինջանի նահանգում։ Ուժգնությունը կազմել է 3,3 բալ։
Ավելի ուշ երկրի հարավում՝ Գազիանթեփում երկրորդ երկրաշարժն է գրանցվել։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,4 բալ։