Առաջիկա ամիսներին կսկսենք «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքները. թուրք նախարար
Առաջիկա ամիսներին կսկսենք «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացման աշխատանքները. այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն: Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները:
«Մենք մշտական կապի մեջ ենք Ադրբեջանի հետ, «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացումը կարևոր քայլ կլինի, որը կմիացնի ամբողջ թյուրքական աշխարհը»,- ասել է թուրք նախարարը Ստամբուլում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության լոգիստիկ ֆորումում։