Հայտնի է՝ ինչ է Պուտինը ճաշին հյուրասիրել Կիմ Չեն Ընին
Հայտնի է՝ ինչ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրասիրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ ռուսատսանում կայացած բանակցություններին հաջորդած պաշտոնական ճաշի ժամանակ:
Սպիտակ, կարմիր գինի, բադով, թուզով և նեկտարինով աղցան, ծովախեցգետինով պելմենիներ, սպիտակ ամուրից ձկնապուր, թառափ՝ կարտոֆիլով և սնկով, տավարի միս՝ տապակած բանջարեղենով: Որպես աղանդեր մատուցվել է չիչխանի շերբեթ, hապալաս` ընկույզով և խտացրած կաթով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ժամանել է Ռուսաստան։ Նրա զրահապատ գնացքը նկատվել է ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի Դաշնության սահմանին գտնվող Խասան գյուղի կայարանում։ Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը «Վոստոչնի» տիեզերակայանում ուսումնասիրել են «Սոյուզ-2» տիեզերական հրթիռային համալիրի արձակման համալիրը