«Մենք չենք կարող այլ կողմ նայել». Ուրուգվայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը
Ուրուգվայի պաշտպանության նախարար Խավիեր Գարսիան Բուենոս Այրեսում ՄԱԿ-ի խաղաղարար գործողություններին նվիրված Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի համաժողովի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։ Այս մասին հայտնել է Diario Armenia-ն։
«Մենք չենք կարող այլ կողմ նայել, երբ հայ ժողովուրդն Արցախում տառապում է հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի փակումից հետո մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով։ Եթե խաղաղության այս մայրցամաքը, որը միավորում է մեզ և որը մենք ընդունում ենք, իսկապես մայրցամաք է առաջնորդի կոչումով, ապա այն չի կարող չդատապարտել խաղաղության և մարդու իրավունքների դեմ ոտնձգությունները, որոնք իրականացվում են Ուկրաինայում ռուսական ներխուժումից ի վեր, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումները, որոնց հետևանքները կրում է հայ ժողովուրդը»,-Ուրուգվայի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է Խավիեր Գարսիան։