Սևաստոպոլը ենթարկվել է հրթիռակոծման. կան տուժածներ
Ղրիմի Սևաստոպոլ քաղաքը ենթարկվել է հրթիռային հարձակման: Այս մասին գրում է Kommersant.ru–ն:
Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ մոտավորապես ժամը 03:18-ին ուկրաինական կողմից հրթիռային հարձակում է իրականացվել քաղաքի վրա։ Ակտիվացվել է հակաօդային պաշտպանության համակարգը։
Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Կիլեն-բալկա շրջանում «ոչ քաղաքացիական հաստատությունում»: Ավելի ուշ նահանգապետը պարզաբանել է, որ հրդեհը բռնկվել է Սևաստոպոլի ծովային գործարանի հարավային տարածքում և տուժել է 24 մարդ։
«Տեղում աշխատում են բոլոր անհրաժեշտ հատուկ ծառայությունները»,– հայտնել է նա՝ հորդորելով հանգստություն պահպանել:
Կիլեն-բալկան գտնվում է Սևաստոպոլի Նախիմովսկի շրջանում։ Մոտակայքում կա ծովածոց և Սևծովյան նավատորմի 13-րդ նավանորոգման գործարանը։