Հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել միջազգային հուշամրցաշարում
Հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Գրոզնիում կայացած Ա. Կադիրովի հիշատակին նվիրված բռնցքամարտի միջազգային 15-րդ հուշամրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջը։
Հայաստանի թիմի կազմում ոսկե մեդալակիր է դարձել 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 71 կգ քաշային Զավեն Գալստյանը կանգնել է պատվո հարթակի 2-րդ աստիճանին, իսկ 60 կգ քաշային Մանվել Պետրոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Մեր պատվիրակները մրցավայր էին գնացել մարզիչ Վարդան Ներսիսյանի գլխավորությամբ։