Ռուսաստանում կթեթևանան հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հոգսերը
ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունը պատրաստել է որոշման նախագիծ, ըստ որի՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները կկարողանան միաժամանակ աշխատել և ստանալ խնամքի նպաստ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությանը։
Նախարար Անտոն Կոտյակովի փոխանցմամբ՝ իրենք նման հնարավորություն նախատեսում են տրամադրել նրանց, ովքեր աշխատում են կես դրույքով, հեռավար կամ տնային պայմաններում, հեղինակային պատվերի և քաղաքացիական իրավունքի բնույթի պայմանագրերով, որոնք կապված են աշխատանքի կատարման և ծառայությունների մատուցման հետ, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին։
Որոշումը, որը կհեշտացնի հաշմանդամ երեխաների ծնողների գործը, կարող է ուժի մեջ մտնել 2024 թվականի հունվարի 1-ից։ Ռուսաստանում մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաներին կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին խնամելու համար վճարումներն այժմ կազմում են 10 հազար ռուբլի: