Չինաստանում ջրհեղեղի ժամանակ տասնյակ կոկորդիլոսներ փախել են ֆերմայից
Չինաստանի հարավում գտնվող կենդանիների ֆերմայից տասնյակ կոկորդիլոսներ փախել են «Հայկույ» թայֆունի պատճառով առաջացած ջրհեղեղի ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «BBC»-ին։
Երբ Մաոմինգի լիճը, որտեղ գտնվում է ֆերման, դուրս է եկել ափերից, 75 կոկորդիլոսներ ազատվել են և դուրս եկել տարածքից։
Փախուստի դիմածներից ոմանք ողջ-ողջ բռնվել են, իսկ մյուսները գնդակահարվել կամ հոսանքահարվել են տեղի իշխանությունների կողմից անվտանգության նկատառումներով: Մինչ այժմ փախածները հաջողությամբ խուսափել են դարանակալներից։ Բռնվել է միայն ութ սողուն։ Ամեն դեպքում, մոտակա գյուղերի բնակիչներին խնդրել են մնալ տանը։
«Հայկույ» թայֆունը մեկ շաբաթից ավելի է շրջում է Հարավային Ասիայում՝ այցելելով Հոնկոնգ, Թայվան, Ճապոնիա և Չինաստանի որոշ շրջաններ։