Բեռլինը հաստատել է Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի կենտրոնակայան ստեղծելու պատրաստակամությունը
Գերմանական ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը հաստատել է իր նախաձեռնությունը, ըստ որի՝ ՆԱՏՕ-ին տրամադրվելու է Բունդեսմարինայի հրամանատարության շտաբ Ռոստոկում՝ որպես Բալթիկ ծովի տարածաշրջանում գործող շտաբ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Գերմանիան ՆԱՏՕ-ին ծանուցել է Բալթիկ ծովում տարածաշրջանային ռազմածովային շտաբ տրամադրելու իր պատրաստակամության մասին: Այդ շտաբի գործառույթները կիրականացվեն Ռոստոկում գտնվող ռազմածովային հրամանատարության կողմից», - ասել է ռազմածովային ուժերի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Հայտնի է, որ Ռոստոկի հրամանատարությունը համակարգելու և ղեկավարելու է «Հյուսիսային ափեր 2023» զորավարժությունները, որոնց այս տարի կմասնակցի մոտ 3,2 հազար զինվորական, 14 նահանգի ներկայացուցիչներ, 30 նավ և սուզանավ, ինչպես նաև 15 ինքնաթիռ։